Դա մոնտաժված է, ես ասել եմ՝ սակագինը պետք է որոշի ժողովուրդը․ Մարությանը՝ հայտնի ճեպազրույցի մասին

Դա մոնտաժված է, ես ասել եմ՝ սակագինը պետք է որոշի ժողովուրդը․ Մարությանը՝ հայտնի ճեպազրույցի մասին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մի քանի օր է՝ Երևանի տարբեր հատվածներում տրանսպորտի թանկացման դեմ ստորագարահավաք է անցկացնում քաղաքացիների շրջանում։ Երեկ, օրինակ, նա «Մետրոնոմ» առևտրի կենտրոնի տարածքում էր, որտեղ նա և իր թիմակիցները մոտենում էին քաղաքացիներին և առաջարկում ստորագրել ընդդեմ քաղաքապետարանի որոշման, որով տրանսպորտը հունվարի 1-ից թանկանալու է։ 

MediaHub-ը նրան մի քանի հարց ուղղեց այս թեմայով, մասնավորապես՝ հիշեցրինք, որ այս օրերին համացանցում տարածվում է 2018-ին իր՝ քաղաքապետ դառնալու երդմնակալության օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի այն հատվածը, որ ամեն ինչ թանկացել է, և չի կարող տրանսպորտն էլ չթանկանալ։ Հետևաբար, հակասություն են տեսնում այն ժամանակվա իր ասածների և այսօրվա իր քայլերի միջև։ 

Դրան ի պատասխան՝ Մարությանն ասաց․ «Դա ֆեյք տեղեկություն է՝ ինչպես միշտ մոնտաժ արած, ես ասում եմ՝ ամեն ինչ թանկացել է, տրանսպորտը չի թանկացել, և տրանսպորտի ինքնարժեքը, բնականաբար, թանկացել է, բայց սակագինը, այնուամենայնիվ, պետք է որոշի ժողովուրդը։ Իրենք մինչև բայցը թողնում են, և, էդպիսի արտահայտություն կա, չէ՞, որ «կարևոր չէ՝ ինչ ես ասել մինչև «բայց»-ը, կարևորը՝ «բայց»-ից հետո ինչ ես ասում»։ 

Մանրամասն՝ տեսանյութում