Ուկրաինայի վերակառուցման արժեքն արդեն հասել է 500 միլիարդ եվրոյի

Եվրամիությունն արդեն հաշվարկել է, թե որքան գումար կպահանջվի ներկայիս հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի վերականգնման համար։
ԵՄ-Ուկրաինա գործարար համաժողովի ժամանակ Լեհաստանի ԵՄ հարցերով նախարար Ադամ Շլապկան հայտարարել է, որ հարեւան երկրի վերականգնման ծախսերն արդեն հասել են 500 միլիարդ եվրոյի։
Վերոնշյալ տվյալները նշելով՝ պաշտոնյան վկայակոչել է Համաշխարհային բանկի վերլուծությունը։
Նա հավելել է, որ տվյալ գումարի մոտ մեկ երրորդը կարող են ծածկվել մասնավոր ներդրողների կողմից։