Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, վիրավnրներ կան

Blog Image

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում Ելփին գյուղի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության  են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգոնւթյան բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխվելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:  

Send