Ուֆայի օդանավակայանը հեղեղվել է հորդառատ անձրեւից հետո

Ուֆայի օդանավակայանը հեղեղվել է հորդառատ անձրեւից հետո

Ուֆայի օդանավակայանի տարածքի որոշ հատվածներում ջուր է կուտակվել, սակայն այն  աշխատում է բնականոն հունով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ուֆայի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Երեկոյան Ուֆայում եւ հարակից տարածքում հորդառատ անձրեւ է եղել։ Սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակվում, թե ինչպես են ջրով լցվել օդանավակայանի տարածքը, Ուֆայի փողոցները, խոշոր առևտրի կենտրոնների դիմացի տարածքները։

 

«Օդանավակայանի ծառայություններն օպերատիվ կերպով վերացնում են ինտենսիվ անձրևի հետևանքները, որոնք հանգեցրել են օդակայանի տարածքի որոշ հատվածներում ջրի կուտակումների», - RIA Novosti-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Զրուցակիցը նշել է, որ Ուֆայի օդանավակայանը սովորականի պես ընդունում և բաց է թողնում ինքնաթիռները։