Մենք անընդհատ աշխատանքային քննարկումների մեջ ենք, մարդիկ կան, որ արդեն բնակարաններ ստացել են։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով Քաշաթաղի, Աղավոյի ու Ներքին Սուսի բնակիչներին բնակարանային փոխհատուցում տրամադրելուն։
Նրա խոսքով՝ իրենք Արցախից են տվյալներ ստանում, միայն ՀՀ-ից կախված չէ։
«Մենք հանդիպում ենք մեր հայրենակիցներին, ճշգրտումներ ենք անում»,- ասաց նախարարը։
Սակայն նա նշեց, որ այս պահին չի կարող տվյալներ հրապարակել, թե քանի հոգու են բնակարանի փոխհատուցում տրամադրել։