Բելգորոդի նավթաբազայում հրդեհ է բռնկվել, իր Telegram-ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: «ՌԻԱ Նովոստի»-ին ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում հայտնել են, որ այրվում են վառելիքի պահեստներ, փրկարարները փորձում են թույլ չտալ կրակի տարածումը:
Հրդեհի հետևանքով երկու աշխատակից է տուժել, նրանց օգնություն է ցուցաբերվել, տեղեկացրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ իշխանությունները սկսել են քաղաքի երեք փողոցների բնակիչներին տարհանել անվտանգ վայրեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 70 մարդ և 20 միավոր տեխնիկա: