Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են թիվ 25 երթուղու ավտոբուսը և անչափահաս տղայի վարած ինքնագլորը. Shamshyan

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսի և ինքնագլորի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Բաբայան 2/2 հասցեի մոտ բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 25 երթուղին սպասարկող «ZhongTong» մակնիշի ավտոբուսն ու ինքնագլորը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ինքնագլորը կողաշրջվել է, իսկ այն վարած անչափահաս տղան տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Send