Ինչով է օգտակար կվասը․ 3 հատկություն
Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը խոսել է մարդկանց համար կվասի օգտակարության մասին։ Մասնագետի խոսքով՝ ըմպելիքը պարունակում է օգտակար նյութեր, որոնք նպաստում են մարմնի բոլոր համակարգերի աշխատանքին։
«Կվասը պարունակում է B1, B2, E, PP վիտամիններ, ինչպես նաև նիկոտինաթթու կամ նիացին: Այս օգտակար նյութերն անհրաժեշտ են սիրտ-անոթային և նյարդային համակարգերի առողջությունը պահպանելու, անոթների փխրունությունը կանխելու համար»,- Gazeta.Ru-ն մեջբերում է Քաշուխի խոսքերը։
1. Օգտակար է մարսողական համակարգի համար
Կվասը հարուստ է պրոբիոտիկներով, որոնք կենսական նշանակություն ունեն մարդկանց համար։ Կվասի մեջ դրանց հիմնական աղբյուրը կաթնաթթվային միկրոօրգանիզմներն են, հիմնականում՝ լակտոբացիլները։ Պրոբիոտիկները օգնում են կանխել մաշկային խնդիրները, քենդիդիոզը, մրսածությունը, գրիպը և մարսողական խանգարումները: Նրանց համար, ովքեր չեն սիրում կաթնամթերք օգտագործել, կվասը կարող է լինել պրոբիոտիկների աղբյուր:
2. Վիտամիններով հարուստ
Կվասը չի կարողանա բավարարել վիտամինների ամենօրյա կարիքը, սակայն այն կդառնա հանքանյութերի և առողջության համար կարևոր այլ տարրերի լրացուցիչ աղբյուր։ Վիտամին B12, սելեն, վիտամին B2, մանգան, թիամին և ֆոլաթթու կվասի մեջ հայտնաբերված տասնյակ սննդանյութերից ընդամենը մի քանիսն են:
3. Պայքարում է շնչառական հիվանդությունների դեմ
Կվասի մեջ պարունակվող պրոբիոտիկները օգնում են ոչ միայն մրսածության դեմ պայքարել, այլ նաև կանխարգելել բուն հիվանդությունը: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ պրոբիոտիկների ընդունումը հանգեցնում է շնչառական հիվանդությունների տեւողության կրճատմանը