Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վիրավորական է անվանել Աֆրիկա իր այցի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ռուս նախարարը հանդիպում է աֆրիկյան «խունտայի», այլ ոչ թե լեգիտիմ կառավարությունների հետ։ Այս մասին հայտնում է »Լենտա»- ի թղթակիցը։
«Ինչ վերաբերում է նախագահ Մակրոնին և նրա հայտարարություններին, ապա, իրոք, ֆրանսիացիներից կարելի էր ակնկալել ավելի էթիկական արտահայտություններ։ Եթե դուք նայեք այն երկրների ցանկին, որոնք մենք այցելել ենք Աֆրիկայում, ապա դա բավականին վիրավորական է պետությունների համար, որոնք շարունակում են հետևողականորեն զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ Մակրոնը մտահոգություն էր հայտնել Աֆրիկայում Ռուսաստանի դիվանագիտական ու ռազմական կապերի ընդլայնման կապակցությամբ։ «Ես դա նույնիսկ համագործակցություն չէի անվանի, դա ավելի շուտ օժանդակություն է թուլացած քաղաքական իշխանություններին կամ բացարձակապես ոչ լեգիտիմ ռազմական խունտաներին»,- ընդգծել է Մակրոնը։