Արցախում քաոսային իրավիճակ է․ գնաճին հետևող չկա

Արցախում քաոսային իրավիճակ է․ գնաճին հետևող չկա

Հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում գնաճին հետևող չկա…

Իսկ նոր պետնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ընդհանրապես տիրում է քաոսային իրավիճակ։

Ապրանքները բավական չի այսքան թանկ են, դրան գումարած էլ շատ հաճախ լինում են օգտագործման համար ոչ պիտանի և մարդիկ գումարը տալիս են ապրանքը առնում տանում տուն և ստիպված դեն նետում։

Ղեկավարություն կոչեցյալին բացարձակ չի հետաքրքրում թե հասարակ մարդիկ ինչով են սնվում(կամ առհասարակ սնվում են թե ոչ)։

Հուսով եմ այս ամենը չի հասնի այն աստիճանի որ անհրաժեշտություն առաջանա մարդկանց իմունային համակարգի և վիտամինների անհրաժեշտ չափաբաժինը ապահովելու համար բժշկական միջամտության(система-ի)»։