Զեկուցվել են Եվրոպայի ծանրամարտի առաջնության եզրափակիչ աշխատանքների մասին

Զեկուցվել են Եվրոպայի ծանրամարտի առաջնության եզրափակիչ աշխատանքների մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի վերջին նիստ:

Առաջնությունից առաջ հանձնաժողովի անդամներն ամփոփ ներակայացրել են իրականացված կազմակերպչական և տեխնիկական աշխատանքները, մասնավորապես՝ առաջնության բացման արարողության, անվտանգության ապահովման, մարզիկների տեղակայման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման վերաբերյալ:

Մեկ անգամ ևս ընդգծելով առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից ընդգծվել է նախապատրաստական աշխատանքները ժամանակին ու պատշաճ կատարելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում, տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Առաջնությունը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը կայանալու է ապրիլի 14-ին: