ՔՊ-ն Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ համար ստորագրահավա՞ք է սկսում

Անմեղության կանխավարկածի հարց կա, ես չեմ կարող իրավապահ համակարգի աշխատանքին գնահատական տալ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորմանը։

Բայց և այնպես, պատգամավորը նշեց, որ Ալեն Սիմոնյանի ընտանիքին վաղուց է ճանաչում, իր համար շատ հարազատ մարդկանց մասին է խոսքը։

«Ես առնվազն չեմ հավատում, որ այդ մարդիկ կարող էին նման իրավիճակում հայտնվել։ Ես չգիտեմ՝ ինչու են կալանավորել, չեմ կարող գնահատական տալ։ Քննությունը կպարզի»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ արդարադատությունը նաև իշխանության դուռը ծեծեց, Էմմա Պալյանն արձագանքեց՝ օրենքի առաջ հավասար են բոլորը։

«Եթե նույնիսկ ես ինչ-որ խախտում անեմ, օրենքի առաջ հավասար եմ»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք ՔՊ-ն ստորագրահավաք է սկսել՝ հաջակցություն Սիմոնյանի եղբոր կնոջ, Էմմա Պալյանը պատասխանեց՝ որպես կին պատգամավոր ինքը շատ կուզեր, որ նման բան արվեր, բայց դեռ որևէ որոշում չկա։

«Ես որևէ քննարկման ներկա չեմ եղել։ Բայց ես ինքս նման առաջարկով հանդես կգամ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։