Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Զելենսկու հետ հեռախոսազրույցից

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Զելենսկու հետ հեռախոսազրույցից

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը մանրամասներ են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցից՝ այն անվանելով «ֆանտաստիկ»։

ԱՄՆ նախագահն ուկրաինացի գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանի նախագահին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասների և քննարկված առանցքային թեմաների մասին, հայտենլ է Սպիտակ տունը։

Անդրադարձ է եղել Կուրսկում ստեղծված իրավիճակին: Կողմերը պայմանավորվել են էներգետիկ հարցերում մասնակի հրադադարի մասին։