Գիտնականները պլանավորում են միս աճեցնել տիեզերական պայմաններում

Գիտնականները պլանավորում են միս աճեցնել տիեզերական պայմաններում

Մարդկությունը նվաճում է տիեզերքը։ Տիեզերական տարածքների նվաճման եւ տիեզերքում խորացման հանդեպ հատուկ ուշադրության ֆոնին գիտնականները փորձում են գտնել այն հարցի պատասխանը, թե ինչով կերակրեն տիեզերագնացներին, որպեսզի նրանք կարողանան դիմանալ վտանգավոր փորձարկումներին, որոնք կատարվում են տիեզերքում։

Տիեզերագնացների սննդակարգի ամենակարեւոր բաղադրիչներից մեկը կլինի միսը։ Սակայն միսն արագ փչացող մթերք է, եւ դա բարդացնում է խնդիրը։ Մարդկությունն արդեն կարողացել է բույսեր աճեցնել տիեզերքում։ Այժմ գիտնականները մշակում են մեթոդներ, որոնք թույլ կտան միս աճեցնել արտակարգ պայմաններում, գրում է Planet Today-ը։

Եվրոպական տիեզերական գործակալությունը պնդում է, որ լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ կատարվեն տիեզերքում, որոնք ուղղված կլինեն տիեզերական պայմաններում միս աճեցնելուն՝ երկար առաքելությունների ժամանակ տիեզերագնացներին կերակրելու համար: Բացի այդ, այս հետազոտությունները կարող են օգնել բարձրացնել այս տարբերակի կայունությունը մեր մոլորակի սահմաններում:

Հետազոտության ընթացքում մասնագետների խմբերը կվերլուծեն, կհամեմատեն սննդային արժեքը եւ կորոշեն աճեցված մսամթերքի պոտենցիալ առավելությունները սպիտակուցային սննդի այլընտրանքային տարբերակների հանդեպ: Հետազոտության հաջող արդյունքները կօգնեն ոչ միայն ընդլայնել տիեզերագնացների սննդակարգը, այլեւ կկարողանան օգնել լուծել հենց Երկիր մոլորակում մսամթերքի արտադրության եւ պահպանման հետ կապված մի շարք խնդիրներ: