Ընդդիմադիրների «որս»

Ընդդիմադիրների «որս»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է, որի գերատեսչության համակարգմամբ ու վերահսկողությամբ՝ այս օրերին քրեական գործեր են «թխվում» ընդդիմադիր ակտիվիստների դեմ։

Տխուր վիճակագրություն

Մայիսի սկզբից ընդդիմադիրների՝ փողոցային ակցիաներ սկսելուց ի վեր կալանավորվել է 6 հոգի, ընդհանուր առմամբ հարուցվել են մեկ տասնյակից ավելի քրեական գործեր, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարույթում «Դիմադրություն» շարժման մասնակիցների կողմից կատարված հանցավոր արարքների դեպքերի առթիվ քննվում է 16 քրեական գործ», - ներկայացրել է ՔԿ մամուլի խոսնակը:
Ի դեպ, ուշագրավ է, որ ոստիկանների ոչ իրավաչափ գործողություններին առնչությամբ որևէ քրեական գործ չկա, երկու դրվագով նյութեր են նախապատրաստվում Հակակոռուպցիոն կոմիտեում, այլ մանրամասներ հայտնի չեն։

Իրավապահ համակա՞րգ, թե պատժիչ մեքենա

Սա դասական ավտորիտարիզմի դրսևորում է, երբ իրավապահ մարմինները դադարել են կատարել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները՝ վերածվելով Նիկոլ Փաշինյանի պատժիչ մեքենայի։ Դա դրսևորվում է ցուցադրական ցինիզմով, երբ անպատիժ են մնում բռնություն գործադրող ոստիկանները, սադրիչները ու ճաղերի հետևում են հայտնվում մարդիկ՝ քաղաքական դիրքորոշումներ ունենալու համար։
Այս ամենը համակարգվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի «բարձր հովանու» ներքո։

Վահրամ Բագրատյան