Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. հայրը ոստիկաններին ասել էր, թե որդին ընկել է. ի՞նչ է կատարվել

Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. հայրը ոստիկաններին ասել էր, թե որդին ընկել է. ի՞նչ է կատարվել

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.22-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ստացվեց հաղորդում, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գանձակ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ, 9-րդ դասարանցի մի տղա: Նրա հայրը հայտնել էր, թե որդին վնասվածքը ստացել է դպրոցի բակում ընկնելու հետևանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ հոր ասածը հավատ չէր ներշնչում, և Գավառի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ստացվեց տեղեկություն, որ գյուղի գերեզմանատան մոտ վիճաբանություն էր եղել տուժածի և նույն դպրոցի 10-րդ դասարանի մի աշակերտի միջև, որի ժամանակ էլ 10-րդցին գործի էր դրել դանակը:

Դանակահարած պատանին հոր հետ ներկայացել է բաժին և խոստովանել արարքը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: