Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային ալիքների և ռադիոալիքների հեռարձակումը

Երևանի հեռուստաաշտարակի տեխնիկական վիճակի պլանային զննման աշխատանքներով պայմանավորված, 2025 թվականի մայիսի 21-ին, ժամը 06:00-ից մինչև 08:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Երևանի հեռուստաաշտարակից հեռուստատեսային ալիքների հեռարձակումը։
Իսկ մայիսի 22-ին և 23-ին, ժամը 15:00-ից մինչև 16:00-ն, կդադարեցվի FM ռադիոալիքների հեռարձակումը, հայտնել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։