Վաշինգտոնն ու Կիեւը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ

Վաշինգտոնն ու Կիեւը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ, հայտնել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը։
Գործարքի շրջանակներում կստեղծվի ներդրումային հիմնադրամ Ուկրաինան վերականգնելու համար։
Ուկրաինական կողմը հայտարարել է, որ երկրի տարածքում բոլոր ռեսուրսները մնում են Կիեւի սեփականությունն ու վերահսկողության տակ։
«Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի առաջնորդության շնորհիվ այսօր ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրեցին Վերակառուցման ներդրումային հիմնադրամի համաձայնագիրը՝ մեր համատեղ բարգավաճման կարևորագույն քայլ և այս պատերազմի ավարտի ճանապարհին կարևոր քայլ»,- գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Այս համաձայնագիրը ամերիկացիներին արտոնյալ հասանելիություն է տալիս Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ ներդրումային նախագծերին, ներառյալ նավթի, գազի, ալյումինի և գրաֆիտի արդյունահանումը։ Նաև, այս գործարքի շրջանակներում կստեղծվի Ուկրաինայի վերականգնման հիմնադրամ։