Բաքվում դժգոհ են Արմեն Գրիգորյանի հայտարարություններից

Բաքվում դժգոհ են Արմեն Գրիգորյանի հայտարարություններից

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի` Քիշնևում սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով առաջընթացի մասին հայտարարությանը։

«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից մի շարք ոլորտներում խնդիրների էությունը հերթական անգամ «խեղաթյուրելու» փորձերը խառնաշփոթ են առաջացնում։

Հայկական կողմին, որը ցանկանում է խուսափել իր պարտավորություններից՝ սխալ մեկնաբանելով ձեռք բերված պայմանավորվածությունները, հիշեցնում ենք, որ այդ ապակառուցողական գործունեությունը, բացի նրանից, որ չի ծառայում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, առաջին հերթին ուղղված է Հայաստանի դեմ»,- նշված է հայտարարության մեջ։