Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում պահանջում է Ուկրաինայի ԶՈՒ-ի դուրսբերում որոշ շրջաններից

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում պահանջում է Ուկրաինայի ԶՈՒ-ի դուրսբերում որոշ շրջաններից

Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ բանակցություններում պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիայի և Խերսոնի շրջաններից, գրել են ԶԼՄ-ները։

Մոսկվան կարող է նույնիսկ փորձել գրավել այլ շրջանների մասեր, օրինակ՝ Դնեպրոպետրովսկը կամ Սումին, իսկ հետո «փոխանակություն» առաջարկել Խերսոնի և Զապորոժիեի հետ։

«Կա՛մ Թրամփը կազդի, որ նրանք հեռանան, կա՛մ նրանք մեզ կասեն՝ «մտեք ձգձգվող բանակցությունների մեջ և զուգահեռաբար կիրառեք ռազմական ուժ՝ վերահսկողություն հաստատելու համար»։ Սա մեզ համար ամենավատ տարբերակն է»,- ասել է ռուս պաշտոնյաներից մեկը։