Կակաոյի գները նվազել են մինչև մեկուկես տարվա ամենացածր մակարդակը:
Նյու Յորքի բորսայում կակաոյի ֆյուչերսները այս շաբաթ վաճառվում են մեկ տոննայի համար 6,150 դոլարով, ինչը գրեթե կեսն է 2024 թվականի դեկտեմբերի գնի: Այդ ժամանակ գինը գերազանցել էր 12,000 դոլարը։
Լոնդոնում կակաոյի ֆյուչերսները վաճառվում են մեկ տոննայի համար 4,260 դոլարով, ինչը 58%-ով ցածր է 2024 թվականի ապրիլի գագաթնակետից։
Գները սկսել են իջնել գրեթե 2 տարվա աճից հետո: Սա հարվածել է և՛ արտադրողներին, և՛ սպառողներին։
Ըստ վերլուծաբանների` գների անկումը սպառողական պահանջարկի անկման արդյունք է բարձր գների պատճառով։ Մեկ այլ պատճառ է նաև Արևմտյան Աֆրիկայում լավ բերքի սպասումը։