Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը. Պուտին

Հայաստանի իշխանություններն ըստ էության ընդունել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում տեղի ունեցած ելույթի ժամանակ։ Նրա խոսքով, Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը։
«Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ Բաքուն շահագրգռված չէ Ղարաբաղում էթնիկ «զտումներ» կազմակերպելու մեջ։