ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում, որ մեղադրանք է ներկայացվել, և անգամ, ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը՝ «Միկշին» ընկերության սեփականատեր Տիգրան Հարությունյանը:
MediaHub-ը դիմեց Հակակոռուպցիոն կամիտե հասկանալու՝ արդյո՞ք ձերբակալվել է Պողոսյանի եղբայրը. «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։
Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու մեջ: Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են»:
