Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնն են խոսել․ մանրամասներ

Blog Image

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել, քննարկել է տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։

Հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, գրել է ԶԼՄ-ներից մեկը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները, նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր։ 

Էրդողանն ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության կարևորությունը և գոհունակություն հայտնել այս երկրում Ֆրանսիայի դեսպանության աշխատանքի վերսկսման կապակցությամբ։

Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի ղեկավարը նշել է նաև Սիրիայի վերականգնման գործում միջազգային հանրության համատեղ ջանքերի կարևորությունը, ինչը կնպաստի սիրիացի փախստականների արագ վերադարձին իրենց հողերը։

Send