Մոսկվայի օդանավակայանները գիշերը փակ են եղել մեկնումների և ժամանումների համար․ ի՞նչ է կատարվել

Մոսկվայի Վնուկովո, Շերեմետևո և Դոմոդեդովո օդանավակայանների օդային տարածքը այս գիշեր փակ է, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիացիոն ծառայությունները։
«Ներկայումս թռիչքներ չեն ընդունվում, մեկնումները հետաձգվել են»,- ասել է ավիացիոն ծառայության ներկայացուցիչը։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ օգոստոսի 26-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։
Նախնական տվյալներով զոհեր և ավերածություններ չկան, դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները։
Այս պահին օդանավակայանները վերսկսել են աշխատանքը բնականոն