Ինչո՞ւ են կանայք նախընտրում մորուքավոր տղամարդկանց․ խոսել են մասնագետները

Ինչո՞ւ են կանայք նախընտրում մորուքավոր տղամարդկանց․ խոսել են մասնագետները

Մորուքով տղամարդիկ ավելի շատ են գրավում կանանց, քան հարթ դեմքով տղամարդիկ։ Այս մասին գրում է The New York Post թերթը։

Meta ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի արտաքինի փոփոխությունները գրավել են հանրությանը։ Համացանցից օգտվողները սկսել են գրել, որ միլիարդատերը սկսել է ավելի համարձակ տեսք ունենալ։ 

Ավստրալիայի Sunshine Coast համալսարանի հետազոտության համաձայն, որին մասնակցել է 8500 հարցված, բեղերով կամ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են կանանց համար, քան հարթ դեմքով տղամարդիկ: «Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ մազերը մեծացնում են տարիքի ընկալումը, հետևաբար՝ հասունությունը», - բացատրել է գիտնական Բարնաբի Դիքսոնը մորուքավոր տղամարդկանց հանդեպ կանանց սերը:

Նոր Հարավային Ուելսի համալսարանի պրոֆեսոր Ռոբ Բրուքսը համաձայնել է իր գործընկերոջ կարծիքին։ Նրա խոսքով՝ դեմքի մազերի աճի վրա ազդում է տեստոստերոնը, որը կապված է հոգեբանական այնպիսի երեւույթների հետ, ինչպիսիք են դոմինանտությունը և առաջնորդությունը։