Սննդաբանը խոսել է ընդհատվող քաղցածության վտանգների մասին

Բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Մարգարիտա Կորոլեւան Ռուսաստանի Հանրային լրատվական ծառայությանը տված հարցազրույցում զգուշացրել է ընդհատվող ծոմապահության վտանգների մասին։
Նրա խոսքով՝ նման սննդակարգով նիհարելը հիմնականում պայմանավորված է օրգանիզմում այն սննդանյութերի, հանքանյութերի և վիտամինների պակասով, որոնք օրգանիզմը պետք է կանոնավոր կերպով ստանա սննդից։
Մասնագետը նշել է, որ ընդհատվող ծոմապահությունն արդյունավետ չէ. «Երբ մարդը վերադառնա այն ապրելակերպին, որը վարում էր ընդհատվող ծոմից առաջ, նա կսկսի արագ գիրանալ, և յուրաքանչյուր կորցրած կիլոգրամի դիմաց նա կկորցնի ևս երկու-երեքը»,- ասաց նա:
Բժիշկը խորհուրդ է տվել դիմել որակյալ մասնագետների սննդակարգի փոփոխության և քաշի կորստի հետ կապված։