ԵՄ թե՞ ՌԴ, պայքարել հանուն Արցախի, թե՝ ոչ․ ի՞նչ կարծիք են հայտնել ՀՀ քաղաքացիները․ հարցում

ԵՄ թե՞ ՌԴ, պայքարել հանուն Արցախի, թե՝ ոչ․ ի՞նչ կարծիք են հայտնել ՀՀ քաղաքացիները․ հարցում

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյան այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է երկրում անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները։ 

Կազմակերպած հարցման մասնակիցները պատասխանել են հարցին, թե Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններից ու ավելի քան 100.000 արցախցի մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո ինչպես պետք է վարվի Հայաստանի Հանրապետությունը:

«46.6 տոկոսը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է պայքարի անկախ Արցախի Հանրապետության համար, որից հետո արցախահայությունը պետք է վերադառնա իրենց տները: 40 տոկոսը նշել է, որ ՀՀ-ն պետք է ինտեգրի արցախցիներին՝ Հայաստանում, և հոգ տանի սոցիալական ու այլ իրավունքների համար»,- ասաց Նավասարդյանը: Հարցման արդյունքներով՝ միայն 9.2 տոկոսն է տեսակետ հայտնել, որ արցախցիները պետք է վերադառնան Արցախ, այնտեղ ստանան անհրաժեշտ անվտանգային ու սոցիալական հարցերի լուծում ու ապրեն Ադրբեջանի կազմում՝ փոքրամասնության կամ այլ կարգավիճակով:

Ըստ հարցման արդյունքների՝ վարչապետի գործունեությանը հավանություն են տալիս 34.2%-ը, իսկ  52.6%-ը հավանություն չի տալիս, կառավարությանը համապատասխանաբար՝29,1%, 57.7%, ԱԺ-ին՝ 22.2%  և 64, 2%,  իսկ նախագահին՝  23% և  53,7%:

Նավասարդյանն ընդգծեց, որ հարցվածներն ամենաշատը դժգոհ են ԱԺ-ի գործունեությունից:

«Հարցին, թե որ երկրներին պետք է ուղղվի ՀՀ-ի ինտեգրամ վեկտորները,  40%-ը պատասխանել է՝ բոլոր,  17%-ը՝ Եվրոպայի, 14%-ը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի՝ 13%,  Իրանի՝ 4.8%»,-հայտնեց Նավասարդյանը

Հարցվածների 40%-ը ռազմական օգնության ակնկալիք ունեն Ֆրանսիայից, Ռուսաստանից՝ 14.4%-ը, Իրանից՝ 18.7%-ը, ԱՄՆ-ից 23%-ը և Հնդկաստանից 21%-ը: