Կրկին ուժգին ցնցումներ Ադրբեջանում

Կրկին ուժգին ցնցումներ Ադրբեջանում

Ադրբեջանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Յեթիրմիշլին ասել է, որ Ադրբեջանում ամեն օր թույլ ցնցումներ են տեղի ունենում։ Սրանք բնական գործընթացներ են։

«Այսօր կիրականացվի ստուգում, որտեղ տները ճաքեր ու վնասներ ունեն։ Սա Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքն է։ Ուժեղ ավերածություններով երկրաշարժի հավանականություն չկա։ Մարդիկ չպետք է անհանգստանան»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է մոտավորապես 5,5 բալ։ Երկրաշարժը զգացվել է երկրի Յարդըմլի և Լերիք շրջաններում։ Բեյլագան և Սաաթլի շրջաններում ևս ստորգետնյա ցնցումները թույլ զգացվել են։

Ավելի ուշ գրանցվել է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ: Տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լենքորանից 30 կմ հյուսիս-արեւելք՝ Կասպից ծովի ջրերում։ 

Եվս մեկ երկրաշարժ տեղի է ունեցել 35 կմ խորության վրա՝ Ադրբեջանի Մասալլիի և Ջալիլաբադի շրջանների վարչական սահմանին։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,9 բալ։

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 3 բալ և Սյունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տեսանյութը՝ այստեղ