Կորած 5 երեխաները հայտնաբերվել են. որտե՞ղ էին նրանք

Կորած 5 երեխաները հայտնաբերվել են. որտե՞ղ էին նրանք

Ոստիկանները հայտնաբերել են երկու օր առաջ անհետ կորած հինգ երեխաներին, նրանք ողջ են. հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային վարչությունը։

Գերատեսչության տվյալներով՝ քրեական հետախուզության աշխատակիցները տղաներին հայտնաբերել են Ադլերի Լենինի փողոցում։ Նրանց տեղափոխել են ոստիկանության բաժին։ Երեխաների հեռանալու պատճառներն ու հանգամանքները կուսումնասիրեն իրավապահները։ Առաջիկայում երեխաներին կհանձնեն ծնողներին։ 

Հիշեցնենք՝ 8-ից 13 տարեկան հինգ երեխա մարտի 31-ին զբոսնելու էին գնացել և տուն չէին վերադարձել։ 

Իրադարձություններին արագ հետևելու համար միացեք MediaHub-ի տելեգրամյան ալիքին https://t.me/MediaHub1world