Դատավորների հավակնորդների ցուցակում պարտադիր կդառնա մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով առաջարկվում է առանձնացնել

Երևան քաղաքում ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարաններ։ Այս մասին ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ 

«Նախատեսվում է դատարանների նախագահներին վերապահել նոր լիազորություններ, հնարավորություն ստեղծելով ԲԴԽ-ի սահմանած կարգով մշտադիտարկում իրականացնել դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ»,-ասաց Հարությունյանը։ 

Ըստ փոխնախարարի՝ նման լիազորությունը ոչ միայն համահունչ կլինի դատարնների նախագահի կարգավիճակին, այլև առաջին հերթին կապահովի գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը, ինչը ներկայումս խնդիր է։ Բարձրագույն դատական խորհրդի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով առաջարկվել է նաև ԲԴԽ-ի վերապահված մի շարք լիազորությունների կատարումը վերապահել դատարանի խորհրդի նախագահին։ Որոշակի փոփոխություններ են եղել՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ներառման կարգի հետ կապված։
«Նախատեսվում է նաև ապահովել դատավորների հավակնորդների ցուցակում վերջին տասը տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն

8 տարվա փորձառություն ունեցող անձանց ընդգրկում»,-նշեց նախարարի տեղակալը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։