«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի իրերը վաճառում է զեղչված գներով

«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի իրերը վաճառում է զեղչված գներով

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական խանութում նվազեցրել է Կրիշտիանու Ռոնալդուի իրերի գները։

Ակումբը որոշել է թիմից հեռանալուց հետո հարձակվողի կերպարով ապրանքների վաճառք կազմակերպել։ 37-ամյա հարձակվողի պատկերով կախակալներն ու մագնիսները, որոնք նախկինում արժեին 5 ֆունտ, այժմ կարելի է ձեռք բերել 2 ֆունտով: Ռոնալդուի պատկերով կրծքանշանները հասանելի են 1 ֆունտով:

Նշենք, որ հունվարի 2-ին Ռոնալդուն դարձավ «Ալ-Նասրի» խաղացող, որի հետ պայմանագրով նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո։