Ինչո՞ւ է պետք կանաչ պղպեղ շատ ուտել

Մարդկանց էներգիա է հարկավոր, որի անսպառ աղբյուր է կանաչ պղպեղը: Պղպեղները, որը նաև անվանում են բուլղարական (չնայած որևէ կապ չկա այդ երկրի հետ), բավական տարածված են և վիտամիններով շատ հարուստ` B1, B2, PP և այլն։
Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։
Գերադասելի է այն ուտել հում վիճակում։ Սիրտ անոթային հիվանդությունների դեպքում քաղցր պղպեղն անհրաժեշտ է պարտադիր ընդգրկել ամենօրյա սննդակարգում։
Հենց այս բանջարեղենն է, որ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ոչ միայն ամրացնում են մազանոթների պատերը, այլև բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու ճկունությունը։Քաղցր պղպեղը հատկապես օգտակար և կարևոր է արյան շրջանառության խախտման դեպքում, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի նախնական փուլում, բացի այդ, օրգանիզմից հեռացնում է խարամներն ու թունավոր նյութերը։