«Համախմբվել է պետք. Ստեփանակերտում այսօր ժամը 19։00-ին հանրահավաք է լինելու». շարժման համակարգող

88 թվականի հաժողված փորձը հաշվի առնելով՝ փորձում ենք մեր շարժմանն այնպիսի տեսք տալ, որ կարողանանք ստեղծված բարդ իրավիճակից պատվով դուրս գանք։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ, պահեստազորի սպա Արմեն Պետրոսյանը։ 

Պետրոսյանը կոչ արեց, որ արցախցիները համախմբվեն և այսօր ժամը 19։00-ին ներկա լինեն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սպասվող բազմամարդ հանրահավաքին։ 

«Ամենից առաջ կոչ եմ անում, որ արցախցիները չլքեն Արցախը. պետք է համախմբվել, Արցախից դուրս գտնվող արցախցիները նույնպես պետք է  ներգրավվեն և ամեն գնվով պետք է նաև ռուս խաղաղապահներին պահենք Արցախում»,-ասաց նա և հավելեց, որ արցախցիները պետք է իրենց ձայնը բարձրացնեն միջազգային հանրության առաջ։ 

Մանրամասները՝ տեսանյութում