6,1 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում

6,1 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է գրանցվել ՌԴ-ում

Կիրակի օրը հյուսիսային Կուրիլյան կղզիների ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։

«Դեկտեմբերի 8-ին, ժամը 21:24-ին (Մոսկվայի ժամանակով 13:24-ին) տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան կղզուց 86 կմ հյուսիս-արևմուտք խորությունը՝ 291 կիլոմետր»,- ասել է գործակալության ներկայացուցիչը։

Նրա խոսքով, Պարամուշիր կղզու Սեւերո-Կուրիլսկ քաղաքում զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս տվյալները տրամադրել են տեղի հիդրոօդերեւութաբանական կայանի մասնագետները։