Փաշինյանի շանտաժը

Փաշինյանի շանտաժը

«Ովքեր ասում են կասեցում, քաղաքական օրակարգը հետևյալն է՝ սադրել պատերազմ, պատերազմի արդյունքում իշխանափոխություն ապահովել ոչ ընտրական եղանակով, իսկ դա հնարավոր է, եթե երկրի տարածքներ օկուպացվեն, հաջորդաբար՝ ոչ լեգիտիմ, մարիոնետային իշխանության հաստատում երկրում և երկրի ինքնիշխանության ու պետականության դե ֆակտո լուծարում՝ դե յուրե լուծարումից առաջ։ Սա է էդ սցենարը, և դա այնքա՜ն ակնհայտ է»,- այսօր ասել է Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժման պահանջին:

Այսպիսով Փաշինյանը մի քանի ակնհայտ մանիպուլյացիա է թույլ տվել՝ շանտաժի բաղադրիչով:

Նախ, նա փորձում է ակնհայտորեն կեղծ փաստարկում տպավորություն ստեղծել, թե Սրբազանի շարժումը քաղաքական արտաքին և ներքին հովանավորներ ունի:

Երկրորդ, ինչո՞ւ է երկիրը կանգնել այնպիսի ստորացուցիչ երկընտրանքի առջև, որ կամ պիտի միակողմանի նվաստացուցիչ զիջումների գնա, կամ էլ՝ կանգնելու ենք պատերազմի առջև:

Այս վիճակը Փաշինյանի հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականության հետևանք է ու հիմա ծիծաղելի է թվում, որ փաստացի վարչապետը փորձում է հնարավոր պատերազմի պատասխանատվությունը դնել ընդդիմախոսների վրա:

Առավել ևս ծիծաղելի է Փաշինյանի փաստարկը «ոչ ընտրական» իշխանափոխության մասին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հենց նա է այն մարդը, ով Հայաստանում այդ ճանապարհով իշխանության է եկել:

Թերևս, Փաշինյանը զգում է, որ ժողովուրդն այլևս չի հանդուրժում իրեն:

Վահրամ Բագրատյան