Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արեգակի վրա երրորդ ուժեղ բռնկումն է արձանագրվել․ վաղը ի՞նչ սպասել, ինչպե՞ս են մագնիսական փոթորիկները ազդում մարդկանց առողջության վրա

Blog Image

Արեգակի վրա հոկտեմբերի 15-ին գրանցվել է հզորության նախավերջին՝ M դասի երրորդ բռնկումը օրվա ընթացքում: Фյս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի մասնագետին։

M1.2 դասի բռնկումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 18:10-ին, ռենտգենյան տիրույթում՝ արեգակնային 4246 բծերի խմբում (N22W50): Այն տևել է 25 րոպե:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի մասնագետներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ հոկտեմբերի 15-ին սպասվում է արեգակնային բռնկումների ինտենսիվության բազմամսյա գագաթնակետը։

Գիտնականները կանխատեսում են, որ հոկտեմբերի 15-ից մինչև շաբաթվա վերջ՝ հոկտեմբերի 19-ը, արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կանխատեսումը ամբողջությամբ կանաչ է։

Հարավկորեացի հետազոտողները հրապարակել են 19 տարվա ընթացքում արեգակնային ակտիվության հետ կապված հիվանդությունների վերլուծություն: Տվյալները շատ հետաքրքիր են և մեծ մասամբ համապատասխանում են խորհրդային գիտնականների պնդումներին։

Պարզվում է, որ մագնիսական փոթորիկները անկասկած ազդում են սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց վրա: Այլ հիվանդությունների վրա ազդեցություն չի հայտնաբերվել: Մագնիսական փոթորիկները վտանգավոր են գարնանը և աշնանը, այսինքն՝ հիմա ձմռանը մի փոքր պակաս վտանգավոր են, իսկ ամռանը՝ գրեթե ոչ մի վտանգ: Երկրի մագնիսական դաշտի արագ փոփոխությունները ազդում են առողջության վրա՝ առաջացնելով մրրկային հոսանքներ, որոնք խանգարում են օրգանիզմի գործունեությանը։

Ռուսական գիտությունն այժմ նույնպես սկսում է հավատալ, որ մագնիսական փոթորիկները վտանգավոր են քրոնիկ հիվանդ մարդկանց համար, ինչպես պնդում էր խորհրդային գիտությունը: Անհայտ է, թե ինչու է 1990-ականներին նորաձև դարձել պնդել «ոչ մի ազդեցություն չկա»:

Եթե տառապում եք սրտանոթային հիվանդություններից, հետևեք ձեր ռեժիմին, մի անտեսեք ձեր բժշկի դեղատոմսերը և հոգ տարեք ձեր մասին: Բավարար քնեք, զբոսնեք և վանեք մռայլ մտքերը:

Send