ԵՊՀ դեկանը և ևս 2 անձ կալանավորվել են

ԵՊՀ դեկանը և ևս 2 անձ կալանավորվել են

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և դոցենտ Գագիկ Տոնոյանը կալանավորվել են։ Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Այս մասին Mediahub-ը տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

«Դատարանի կողմից բավարարվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունները, և դեկան Հ. Ս.-ի, ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի ու կաշառք տված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Դեկանի տեղակալ Ա. Ն.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»։

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը և երկու դասախոս։