Ինչպե՞ս ճիշտ սնվել ամանորյա տոներին․ մասնագետը խորհուրդ է տվել

Ինչպե՞ս ճիշտ սնվել ամանորյա տոներին․ մասնագետը խորհուրդ է տվել

Ամանորյա տոներին չպետք է չափից շատ սնվել ու կերակրատեսակներ պատրաստելիս օգտագործել վնասակար բաղադրիչներ։ Աղցանները պետք է համեմել ձիթապտղի յուղով կամ մածունով, ինչպես նաև պետք է ավելի շատ թարմ մրգեր ու բանջարեղեն ուտել։ Ասել է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը NEWS.ru-ին։

Ըստ մասնագետի՝ ամանորյա տոներին առողջ սնվելու գլխավոր գաղտնիքը կերակուրների օգտագործման չափավորությունն է։ Պետք չէ ուտել բոլոր տոնական ուտեստները. կարող եք ընտրել ձեր սիրելիներն ու «վայելել դրանք»:

«Ջրի, ցածր յուղայնությամբ կաթնամթերքի և բնական հյութերի՝ առանց շաքարի ավելացման ավելացումը նույնպես կօգնի բավարարել օրգանիզմի վիտամինների և հանքանյութերի կարիքը»,- նշել է Վյալովը։

«Հատկապես երբ դրսում ցուրտ է, օրգանիզմը լրացուցիչ խոնավացման կարիք ունի»,- ընդգծել է բժիշկը։