Չնայած Հայաստանը գրանցվել է, սակայն մասնակցության մասին տեղեկություն դեռ չի ստացվել. Ադրբեջանի նախագահի օգնական

Չնայած Հայաստանը գրանցվել է, սակայն մասնակցության մասին տեղեկություն դեռ չի ստացվել. Ադրբեջանի նախագահի օգնական

«Չնայած Հայաստանը գրանցվել է, սակայն նրա ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկություն դեռ չի ստացվել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիեւը լրագրողների հետ զրույցում՝ խոսելով COP29 միջազգային միջոցառմանը Երևանի մասնակցության մասին։

«Եթե ​​հայկական կողմն ինքը չի մասնակցում այս միջոցառմանը, բայց միաժամանակ խոսում է տարածաշրջանային համագործակցության և միջպետական ​​շփումների մասին, սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը ձգտում է օգտագործել նման իրավիճակները բացառապես իր միակողմանի քարոզչության նպատակով»,- նշել է Հաջիեւը։

«Ամեն դեպքում, Հայաստանն այս որոշումը կայացնում է ինքնուրույն։ Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Ադրբեջանը՝ որպես կոնվենցիայի անդամ, լիովին կատարել է իր պարտավորությունները և ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները բոլոր պետությունների համար բովանդակալի, անհրաժեշտ և արդյունավետ քննարկումներ անցկացնելու համար»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ .