Մասնագետը զգուշացրել է որդերով վարակվելու առաջին նշանների մասին

Մասնագետը զգուշացրել է որդերով վարակվելու առաջին նշանների մասին

Հաճախ մակաբույծների պատճառած հիվանդությունները լինում են առանց ախտանիշների կամ առանց կոնկրետ դրսեւորումների: Զգուշացրել է մակաբուծաբան Օլգա Ագրինսկայան «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում։

Նա խոսել է որդերով վարակվելու առաջին նշանների մասին։

Մակաբուծաբանը պարզաբանել է, որ սովորաբար վարակված մարդը մշտական ​​թուլություն է զգում, արագ հոգնում է, ստամոքս-աղիքային տրակտից անհարմարություն է զգում՝ որովայնի ցավ ու փքվածություն, լուծ, սրտխառնոց։

Պակաս ակնհայտ ախտանիշների շարքում նա նշել է չոր հազն ու մաշկի ցանը, կարող են նաև հայտնվել մկանային ցավեր։ «Ամենահեշտ ախտորոշվող մակաբուծական հիվանդություններից մեկը էնտերոբիազն է, որը առաջանում է փոքր հելմինտների կողմի»,- ասել նա:

Մասնագետի խոսքով՝ այն ամենից հաճախ ունենում է բնորոշ ախտանիշ՝ պերինալ քոր գիշերը կամ առավոտյան։

Բժիշկը նախազգուշացրել է, որ անհնար է ինքնուրույն ճանաչել մակաբուծային վարակը, ուստի կասկածների դեպքում պետք է դիմել բժշկի, ով կարող է համապատասխան ախտորոշում կատարել ու բուժում նշանակել։