Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 22:00-ն  կդադարեցվի Սյունիքի  մարզի Սիսիան քաղաքի Սպանդարյան, Կոմիտաս, Մայիսյան, Սյունիք, Պ. Սևակ, Գայ, Հ.Թումանյան փողոցների և Ույծ գյուղի ջրամատակարարումը:
 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 10-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Արցախի, Երկաթուղայինների 1-9 փողոցների, Գ.Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: