Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը օպերատիվ հանդիպում է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։
ՌԴ Անվտանգության խորհրդի օպերատիվ նիստն ավանդաբար տեղի է ունենում ուրբաթ օրերին։ Անցած շաբաթ՝ սեպտեմբերի 20-ին, պետության ղեկավարը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է պատմության օբյեկտիվ մեկնաբանման հարցեր։
Այս շաբաթ տեղի ունեցավ նաև միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի մշտական նիստը, որը տեղի է ունենում տարին երկու անգամ: Քննարկվել է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքների թարմացման հարցը։