Կողմերը չեն թաքցնում, որ հարաբերություններում ճգնաժամ կա․ Հայկ Խալաթյան

Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ կա։ Այդ մասին այսօր «Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքի մարտահրավերներն ու հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հայկ Խալաթյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմն անվստահություն ունի ՀԱՊԿ-ի, ինչպես նաև ռուսական կողմից ռազմական աջակցություն ստանալու հետ կապված, իսկ ռուսական կողմը չի ընդունում ներկայացված քննադատությունները։ 

«Դրան հաջորդում է այն, որ ՀՀ պաշտպանության  նախարարը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Ուստի մենք հիմա ուզում ենք հասկանալ, թե ինչ վիճակ է ստեղծվել, ուր են գնում հայ-ռուսական հարաբերությունները»,- նշեց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։