Կիսատ գրքով սերունդ չե՛ս դաստիարակի․ ակցիայի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

 Մենք կատակ չենք անում։ Պետական լծակները բոլորը այսօրվա իշխանությունների ձեռքում են, ԿԳՄՍ նախարարության ձեռքում են։ Այս իշխանությունները որոշել են ամեն ինչ հանձնել թուրքերին։ Այս մասին ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպության ղեկավար Վազգեն Պետրոսյանը։

«Մենք գնալու ենք մինչև վերջ։ Առանց ժողովրդի կարծիքի, առանց մասնագետի կարծիքը հարցնելու դասագիրք են դրել սեղանին, որը իրենից ոչինչ չի ներկայացնում, Թուրքիայի պատվերն է։ Իրենք այսօր ուզում են Սահմանադրություն փոխեն, որը Թուրքիայի  պատվերն էր, իրենք էլ առանց ամաչելու ասում են, որ «այո՛, պահանջել են, մենք էլ անում ենք»»,- ասաց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում