Արցախը հայաթափվեց, որովհետև իշխանությունը հրաժարվեց արցախահայության պահանջատիրության իրավունքից

36 տարի անց ես էլի մտածում եմ, որ մեզ մեր բռունցքներն է օգնելու, որ հայրենիքի իրավունքը դա մեր անքակտելի իրավունքն է, որ մենք Արցախի ու Հայաստանի տերերն ենք և հենց այս բռունցքներով պիտի նորից կարողանանք Արցախը վերադարձնել։ Այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

Նա ասաց, որ ցեղասպանության սպառնալիքով Արցախը հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ հայաթափվեց, քանզի Արցախին կտրել էին մայր Հայաստանից, հայաթափվեց, քանզի ՀՀ իշխանությունները հրաժարվեցին արցախահայության պահանջատիրության իրավունքից։ 

Մանրամասները՝ տեսանյութում