Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

59-ամյա տղամարդը ապօրինի պահվող հրացանը ներկայացրել է Տաշիրի բաժին

Blog Image

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 24-ին Լեռնահովիտ գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը բաժին է բերել ապօրինի պահվող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

ՆԳՆ ոստիկանություն

Send