Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, բայց պետք է պահպանվեն բոլոր չափանիշները․ Օլաֆ Շոլց

Blog Image

Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու «ՀԱՄԱՍ»-ից և կռվելու ռազմական միջոցներով։ Ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Բայց պետք է պահպանվեն բոլոր չափանիշները, օրինակ՝ միջազգային իրավունքը՝ ապահովելով, որ մարդասիրական օգնությունը հասնի Գազա, որպեսզի պատերազմն ավելի չսրվի»,- ասել է նա ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, գրել է «Ռոյթերսը»։

Կանցլերը կրկին դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա։

«Հեռանկարը պարզ է. անհրաժեշտ է երկու պետությունների լուծում, որպեսզի իսրայելցիներն ու պաղեստինցիները Արևմտյան ափի և Գազայի հատվածում կարողանան խաղաղ ապրել միմյանց հետ և ունենալ լավ ապագա: Իսրայելին աջակցելը նաև նշանակում է, որ մենք պետք է մշտապես ապահովենք Իսրայելի պաշտպանունակությունը, այդ թվում՝ ռազմական արտադրանքի կամ զենքի մատակարարման միջոցով»,- ընդգծել է Շոլցը։

Շոլցն ասել է, որ Գերմանիան Իսրայելին զենք կմատակարարի։

Գերմանիան հավանություն է տվել Իսրայելին զենքի արտահանմանը, որի արժեքը կազմում է մոտ 31 միլիոն եվրո (34 միլիոն դոլար)՝ ավելի քան երկու անգամ ավելի, քան այս տարվա առաջին յոթ ու կես ամիսներին, չորեքշաբթի հաղորդել էր DPA գործակալությունը՝ վկայակոչելով էկոնոմիկայի նախարարությանը։ 

Send