Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Օդանավակայանում հրդեհ է բռնկվել

Blog Image

Բաղդադի միջազգային օդանավակայանի սրահներից մեկում հինգշաբթի, նախորդ հրդեհից երկու օր հետո, հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան, տեղեկացրել է Shafaq գործակալությունը։

«Հրդեհն սկսվել է Նեյնավա երկհարկանի սրահում, որտեղ են գտնվում VIP-տերմինալը եւ տուրիստական ընկերությունների գրասենյակները»,- տեղեկացրել է գործակալությունը։

Միջադեպի վայր են եկել հրշեջ 15 վերակարգեր, կրակը հաջողվել է հանգցնել։ «Տուժածներ չկան, իսկ քաղաքացիական պաշտպանությունը պահանջել է քրեական փորձագետ կանչել, որպեսզի նմուշներ վերցվեն եւ պարզվեն պատճառները»,- տեղեկացրել է պարբերականը։

Չվերթներն օդանավակայանից իրականացվում են նորմալ ռեժիմով, նշել են օդանավակայանի աշխատակազմում։

 

Send