Պորտուգալիան 1/4 եզրափակիչում է․ Եվրոպական բրազիլացիները հաղթեցին Սլովենիային

Պորտուգալիան 1/4 եզրափակիչում է․ Եվրոպական բրազիլացիները հաղթեցին Սլովենիային

Պորտուգալիան 1/4 եզրափակիչում է․ Եվրոպական բրազիլացիները հաղթեցին Սլովենիային

Պորտուգալացիների դարպասապահ Դիոգու Կոստան խաղի հերոսն է:

Հանդիպման հաշիվը հիմնական ժամանակի 0-0 ավարտից հետո 105-րդ րոպեին բացելու հնարավորություն ստացավ Պորտուգալիան։ Սլովենայի պաշտպան Վանյա Դրկուշիչը խախտեց խաղի կանոնները Դիոգու Ժոտայի նկատմամբ, ու մրցավարը 11 մետրանոց նշանակեց։ Գնդակին մոտեցավ Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը հիանալի կերպով ետ մղեց հարվածը։

Իսկ արդեն 115-րդ րոպեին Սլովենիան բաց թողեց իր հնարավորությունը։ Բենյամին Շեշկոն չկարողացավ գրավել Պորտուգալիայի դարպասը, պաշտպան Պեպեի կոպիտ սխալից հետո։ Դիոգու Կոստան հաղթող դուրս եկավ մեն-մենակ իրավիճակում։

Լրացուցիչ ժամանակն էլ ավարտվեց գոլազուրկ։

Կոստան շարունակեց փայլել նաև 11 մետրանոց հարվածաշարում։ Պորտուգալացիների դարպասապահը ետ մղեց 3 հարված, իսկ իր խաղընկերները իրացրին բոլոր հարվածները։ Եվրոպական պորտուգալացիները 3-0 հաշվով  հաղթեցին և անցան 1/4 եզրափակիչ։

Հանդիպման խաղացող ճանաչվեց հենց Դիոգու Կոստան։ Նա միակ դարպասապահն է «Եվրո»-ի պատմության մեջ, որ ետ մղեց երեք 11 մետրանոց։ Կոստան նաև 115-րդ րոպեին կարողացավ ետ մղել Սլովենիայի հարձակվող Բենյամին Շեշկոյի հարվածը մեն-մենակ իրավիճակում
 

Պորտուգալիայի մրցակիցը 1/4-ում Ֆրանսիան է, որն ավելի վաղ 1-0 հաշվով հաղթել էր Բելգիային։

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub